Երևան`   +29 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Դուք չգիտեք, թե ում հետ եք խաղի մեջ մտել». Էրդողանն սպառնում է ԱՄՆ-ին

882
Կիրակի, 25 հոկտեմբերի, 2020 թ., 21:45
«Դուք չգիտեք, թե ում հետ եք խաղի մեջ մտել». Էրդողանն սպառնում է ԱՄՆ-ին

«Որոշ ամերիկացիներ զանգում են իմ եղբայր Իլհամ Ալիևին ու ասում՝ մենք գիտենք, թե ով է ձեր կողքին կանգնած, դուք Թուրքիային եք ապավինում, բայց մենք Թուրքիայի նկատմամբ պատժամիջոց կսահմանենք: Ախր դուք չգիտեք, թե ում հետ եք խաղի մեջ մտել: Դուք ասում եք՝ ետ ուղարկեք C-400-ները Ռուսաստան: Բայց մենք ցեղապետություն չենք, մենք Թուրքիան ենք, Թուրքիան»,- Մալաթիայում իր ելույթի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը՝ դիմելով ԱՄՆ իշխանությանը: Նա նաև կոչ է արել ԱՄՆ-ին չհապաղել ու սահմանել սպառնացած պատժամիջոցները: «Թուրքիան վճարել է F-35-երի գումարը, բայց ԱՄՆ-ն այդպես էլ չի մատակարարել»,- հիշեցրել է Թուրքիայի առաջնորդը ՆԱՏՕ-ի իր գործընկերոջը: