Երևան`   +29 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Հրապարակվեց Սեդրակ Առուստամյանի մեղադրական եզրակացությունը

230
Հինգշաբթի, 24 սեպտեմբերի, 2020 թ., 17:10
Հրապարակվեց Սեդրակ Առուստամյանի մեղադրական եզրակացությունը

«Մուլտի գրուպ»-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանի գործով դատական նիստին մեղադրող դատախազը հրապարակեց ամբաստանյալի մեղադրական եզրակացությունը։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Երևան քաղաքի Աբովյան 5/1, 5/2 և 5/5 հասցեներում շինության կառուցումը չդադարեցնելու համար իր նկատմամբ կրկնակի վարչական տույժ նշանակվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, Առուստամյանը շարունակել է վերոնշյալ շինության կառուցումը։

Դատավորը հարցրեց Առուստամյանին՝ արդյոք հասկանալի՞ է մեղադրանքի էությունը, ինչին ի պատասխան Առուստամյանն ասաց. «Էությունն էլ եմ հասկանում, տողատակերն էլ եմ հասկանում, բայց չեմ ընդունում»:

Սեդրակ Առուստամյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 315.1-րդ հոդվածով (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը չդադարեցնելու և դրա հետևանքները չվերացնելու համար):

Հրապարակվեց Սեդրակ Առուստամյանի մեղադրական եզրակացությունը