Երևան`   +21 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

Բելառուսի խորհրդարանը հանդես է եկել հայտարարությամբ

988
Երեքշաբթի, 11 օգոստոսի, 2020 թ., 19:25
Բելառուսի խորհրդարանը հանդես է եկել հայտարարությամբ

Բելառուսի խորհրդարանը խստորեն դատապարտում է հանրապետությունում իրավիճակն ապակայունացնելու փորձերը: ԱԺ-ն կարծում է, որ ուղղորդված խմբերը նպատակադրված պառակտում են հասարակությունը: «Չպետք է թույլ տալ, որ երիտասարդությունը մանրադրամ դառնա այն անձանց ձեռքերում, ովքեր ցանկանում են թեժացնել իրավիճակը:

Ամեն մի քաղաքացի պարտավոր է պահպանել կանոնները, իսկ պետությունը՝ ապահովել իրավակարգն ու հանգստությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Պատգամավորները հայտնել են, որ բելառուսցիների մեծամասնությունը կողմ է անկախ պետություն կերտելուն, որի «հիմնական առաջնահերթությունը մարդն է, նրա անվտանգությունն ու բարեկեցությունը»:

Նրանք նաև համաչափ են համարել ուժայինների գործողությունները ցուցարարների նկատմամբ: