Երևան`   +20 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 08 մայիսի, 2024 թ.

Մոսկվայում հուլիսի 13-ից չեղարկվելու է փողոցներում պարտադիր դիմակ կրելու պահանջը

1128
Հինգշաբթի, 09 հուլիսի, 2020 թ., 16:25
Մոսկվայում հուլիսի 13-ից չեղարկվելու է փողոցներում պարտադիր դիմակ կրելու պահանջը

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն իր բլոգում գրել է, որ քաղաքի փողոցներում դիմակ կրելու պարտադիր պահանջը կչեղարկվի հուլիսի 13-ից:

«Այնուամենայնիվ, դեռևս անհրաժեշտ է դիմակներ և ձեռնոցներ կրել հասարակական տրանսպորտում, բժշկական հաստատություններում, խանութներում և հանրային այլ վայրերում»,- գրել է նա:
Բացի այդ պարտադիր կմնա սոցիալական հեռավորության պահպանման պահանջը: