Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 03 մայիսի, 2024 թ.

Ռոբերտ Քոչարյանը վերընտրվել է «Սիստեմա» ԲՖԿ տնօրենների խորհրդի կազմում

1186
Երեքշաբթի, 30 հունիսի, 2020 թ., 12:20
Ռոբերտ Քոչարյանը վերընտրվել է «Սիստեմա» ԲՖԿ տնօրենների խորհրդի կազմում

«Սիստեմա» ԲՖԿ տնօրենների խորհրդի նախագահ է ընտրվել Վլադիմիր Եվտուշենկովը, փոխնախագահներ են դարձել Աննա Բելովան և Անդրեյ Դուբովսկովը, գրում է 1prime-ը՝ հղում անելով կորպորացիայի տարածած հաղորդագրությանը: Հունիսի 27-ին առցանց ձևաչափով տեղի ունեցած բաժնետերերի տարեկան ժողովում ընտրվել է տնօրենների խորհրդի նոր կազմը և փոփոխության է ենթարկվել՝ համալրվելով մեկ նոր անդամով։ Խորհրդում վերընտրվել է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Կազմում են KPMG ռուսական ստորաբաժանման նախկին ղեկավար Ռոջեր Մանինգսը, Deutsche Telekom-ի նախկին նախագահ Ռոն Զոմերը և պրոֆեսոր, «Սիսիտեմայի» աուդիտի, ֆինանսների ու ռիսկերի հարցերով կոմիտեի անդամ Աննա Բելովան: Կազմում նոր անդամ են դարձել «Ռոսնանո» կառավարող ընկերության ղեկավար Անատոլի Չուբայսը, Լյուսքսեմբուրգի նախկին փոխվարչապետ Էթիեն Շնայդերը ու «Սիստեմա» ԲՖԿ նախագահ Վլադիմիր Չիրախովը: