Իրանը սահմանեց դիմակ կրելու պարտադիր ռեժիմ
1279
Կիրակի, 28 հունիսի, 2020 թ., 13:35
![]() Իրանի իշխանությունը երկրում սահմանել է դիմակ կրելու պարտադիր պայման: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Հասան Ռոուհանին: «Ցանկացած վայրում, որտեղ ենթադրվում է մարդկանց կուտակում, պարտադիր պետք է կրել դիմակ: Դիմակ կրելը պարտադիր է հուլիսի 5-21-ը»,- հայտարարել է նա՝ տեղեկացնելով, որ անհրաժեշտության դեպքում այս ժամանակահատվածը կերկարաձգվի: Արդեն 4 ամսից ավելի Իրանը պայքարում է կորոնավիրուսի դեմ: Փետրվարի 19-ից ի վեր, երբ իշխանություններն առաջին անգամ հայտարարեցին վտանգավոր վարակի մասին, երկրում հայտնաբերվել է 220 հազարից ավելի վարակակիր, մահացել է շուրջ 10400-ը: Վերջին 2 շաբաթում, բացառությամբ մեկ օրից, Իրանում ամեն օր մահացել է ավելի քան 100 վարակակիր: |

«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
22030.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
21630.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
16428.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
17128.10.2026, 09:00
Մանրամասներ՝ ավտոբուսի վթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ
19623.10.2026, 15:48
«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
22821.10.2026, 13:12
