Իսրայելն աշխարհում առաջինն սկսել է կիրառել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը
![]() Իսրայելի «Հադաս» հիվանդանոցը դարձել է աշխարհում առաջինը, որտեղ կորոնավիրուսի բուժումն իրականացվում է պասիվ պատվաստման միջոցով: COVID-19-ով ծանր հիվանդ պացիենտներին ներարկում են IgG դասի հակամարմիններ, գրում է իսրայելական detaly.co.il-ը: Պասիվ պատվաստումը հիմնված է պատրաստի հակամարմինների ներարկման վրա՝ ի տարբերություն ակտիվ պատվաստման, որը ստեղծվում է թուլացած բակտերիաների հիման վրա և իմունային ռեակցիա է առաջացնում, որի շնորհիվ հիվանդի օրգանիզմում ձևավորվում են հակամարմիններ: Պասիվ պատվաստումը հիմնված է պացիենտների արյան պլազմայի հավաքման վրա, որոնք հիվանդացել են կորոնավիրուսով ու առողջացել: Հենց այս հիվանդանոցում են ստացել SARS-CoV-2 կորոնավիրոսի դեմ առաջին պասիվ պատվաստանյութը, որն առաջինը կիրառվել է ուղեկցող հիվանդություններ ունեցող երիտասարդ կնոջ բուժման նպատակով, ով վարակվել էր կորոնավիրուսով: Ներարկումից մի քանի ժամ անց ծայրահեղ ծանր վիճակում գտնվող կնոջ վիճակը կայունացել է: Առողջացածների արյան պլազման հիվանդանոցը հավաքում է արդեն 2 ամիս և այժմ սկսվել է դրա ակտիվ կիրառությունը: |

Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
11214.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
15913.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
13712.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
15010.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
18907.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
19907.09.2026, 14:12
