Երևան`   +29 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Պատահական չէ, որ նախարարն այդ մասին նախօրոք է ակնարկում»․ Հայկ Մարտիրոսյան

404
Երկուշաբթի, 25 մայիսի, 2020 թ., 09:00
«Պատահական չէ, որ նախարարն այդ մասին նախօրոք է ակնարկում»․ Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինտենսիվ թերապիայի մահճակալների մոտալուտ սպառումը, որի մասին գուժում է առողջապահության նախարարը, ամենուր նշանակել է մի բան. որ տվյալ երկրի առողջապահական համակարգը փլուզվել է: Հայաստանում դա կարող է վրա հասնել արդեն առաջիկա մի քանի օրերի ընթացքում: Թե ինչ է լինում դրանից հետո՝ հայտնի է բոլորին: Եվ պատահական չէ, որ նախարարն այդ մասին ակնարկում է նախօրոք, որպեսզի ըստ իրենց հաշվարկի՝ մեղմացնեն հետագայի հասարակական ծանր արձագանքը:

Բայց այդ արձագանքը լինելու է: Կամ չի լինելու, եթե հասարակությունն այն աստիճանի անգիտացած է, որ չի գիտակցելու, թե ինչ կատարվեց և ինչու:

Եվ ամեն դեպքում Փաշինյանին անհրաժեշտ է լինելու ըստ սովորության՝ ազատվել պատասխանատվությունից: Եվ այդ ժամանակ քաղաքական կոպտագույն սխալ-որոշումների հետևանքների պատասխանատվությունը դրվելու է առողջապահության ղեկավարի վրա: Բացառված չէ, որ աղետի թուլացումից հետո Թորոսյանը միայնակ կամ Ավինյանի հետ միասին կդարձվի քավության նոխազ և կդառնա Հայաստանում կորոնավիրուսային ապակառավարման խորհրդանիշ, թեև իր մեղքը դրանում, համեմատած իր ղեկավարի հետ՝ մինիմալ է իրականում:

Հայաստանյան իրավիճակի իրական պատասխանատուն քաղաքական-տնտեսական տգետ և հանցավորատիպ հաշվարկ կատարած բարձրագույն իշխանությունն է և ոչ առողջապահական ղեկավարությունը, որը մեծ որոշումների կայացման հարցում, ըստ էության, քաղաքականության վրա ազդելու որևէ իրական լծակներ չի ունեցել և չունի»: