Աշխարհում արդեն կա 4,6 միլիոն վարակակիր
7172
Կիրակի, 17 մայիսի, 2020 թ., 10:55
![]() Աշխարհում այժմ կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 4,6 միլիոն մարդ: Համավարակը գրավել է 188 երկիր, այս մասին տեղեկացնում է ամերիկյան Ջոն Հոփքինսի համալսարանը: Այս պահի դրությամբ վարակը հաստատվել է 4635786 մարդու մոտ: Մեկ օրում վարակակիրների թիվն ավելացել է 90,3 հազարով: Մինչ այժմ կորոնավիրուսից մահացել է 311 հազար մարդ, առողջացել է ավելի քան 1,69 միլիոն մարդ: SARS-CoV-2-ից ամենաշատ տուժած երկրներն են ԱՄՆ-ը (1,46 միլիոն վարակակիր) և Ռուսաստանը (272 հազար): Երրորդ տեղում է Մեծ Բրիտանիան (241,4 հազար), չորրորդում՝ Բրազիլիան (233,5 հազար), հնգյակը սահմանափակում է Իսպանիան (230,6 հազար): Ամենաշատ զոհերը գրանցվել են ԱՄՆ-ում՝ 88754 մարդ: |

«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
18506.11.2026, 01:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
16805.11.2026, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
44104.11.2026, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
19004.11.2026, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
12604.11.2026, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
23430.10.2026, 16:12
