Երևան`   +29 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Նախագահ ընտրվելու դեպքում Բակո Սահակյանին պաշտոն կառաջարկե՞ք, թե՞ ոչ»․ լրագրողը՝ Արայիկ Հարությունյանին

237
Չորեքշաբթի, 01 ապրիլի, 2020 թ., 15:40
«Նախագահ ընտրվելու դեպքում Բակո Սահակյանին պաշտոն կառաջարկե՞ք, թե՞ ոչ»․ լրագրողը՝ Արայիկ Հարությունյանին

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողի հարցին, թե երեկ Բակո Սահակյանն ասաց, որ մնալու է Արցախում, արդյոք Ձեզ հետ պայմանավորվածություն կա՞, որ Ձեր՝ նախագահ ընտրվելու դեպքում, նրան պաշտոն առաջարկեք, ԱՀ նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը պատասխանեց․ «Բակո Սահակյանն ասել է, որ մնալու է Արցախում և օգնելու է Ղարաբաղի իշխանություններին։ Ի՞նչ է նշանակում՝ պաշտոն․ օգնելը պարտադիր պաշտոնո՞վ պիտի լինի։ Պաշտոնաթող նախագահն արդեն ամենաբարձր պաշտոնն է»։