Երևան`   +21 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

Վրաստանի իշխանությունն ու ընդդիմությունը համաձայնության են եկել խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նոր մոդելի շուրջ

1981
Երկուշաբթի, 09 մարտի, 2020 թ., 17:30
Վրաստանի իշխանությունն ու ընդդիմությունը համաձայնության են եկել խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նոր մոդելի շուրջ

Վրաստանի իշխանություններին և ընդդիմության ներկայացուցիչներին հաջողվել է համաձայնության գալ 2020թ. խորհրդարանական ընտրությունների անցկացման նոր մոդելի շուրջ, գրում է ТАСС-ը։ Համաձայն նոր մոդելի՝ 120 պատգամավոր կընտրվի համամասնական ցուցակով, 30-ը՝ մեծամասնական: Այս մասին բանակցությունների ավարտից հետո լրագրողներին հայտնել է խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալաքվաձեն: «Այսօրվա պայմանավորվածությունն ամուր հիմք է հանդիսանում Վրաստանում ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար»,- հայտնել է Թալաքվաձեն՝ բանակցությունների ավարտից հետո:

Գործող Սահմանադրության համաձայն, 150 պատգամավորներից 77-ն ընտրվում են կուսակցական ցուցակներով, 73-ը՝ մեծամասնական: