Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 03 մայիսի, 2024 թ.

Սաշիկ Աֆյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

968
Ուրբաթ, 06 մարտի, 2020 թ., 14:10
Սաշիկ Աֆյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

Մարտի 1-ի գործով մեղադրյալ նախկին փոխոստիկանապետ Սաշիկ Աֆյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:

Այս մասին ասել է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ պատասխանելով «ՀԺ»-ի հարցին:

Աբրահամյանի խոսքով՝ վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, Աֆյանի նկատմամբ հետապնդումը դադարեցվել է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի անցած լինելու հիմքով, որը, ի դեպ, համարվում է ոչ արդարացնող հիմք:

ՀՀ նախկին փոխոստիկանապետը մեղադրվում էր ՀՀ ՔՕ 38-309 հոդվածի հատկանիշներով՝ բռնության, զենքի կամ հատուկ միջոցների գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելուն օժանդակելու, դրդելու կամ այն կազմակերպելու համար:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: