Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Մի նեղսրտեք, երբ ասվում է, որ ընդդիմություն լինելը եկամտաբեր է». Լյովա Եղիազարյան

357
Ուրբաթ, 28 փետրվարի, 2020 թ., 15:10
«Մի նեղսրտեք, երբ ասվում է, որ ընդդիմություն լինելը եկամտաբեր է». Լյովա Եղիազարյան

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դուք էլ լավ գիտեք, որ բոյկոտը հավասար է ՈՉ-ի: Լուրջ-լուրջ փորձում եք հիմնավորել, որ այդպես չէ: Ձեր ասածը սովորական տաֆտալոգիա է: Մեծ խելք պետք չէ ունենալ այն հասկանալու համար:

Պարծենում եք, որ ձեր կոչով մյուս քաղաքական ուժերը գնացին բոյկոտի, չձևավորվեց ՈՉ-ի բևեռ, որպեսզի իշխանությունները չկարողան թիրախավորել: Այսինքն՝ դուք պաշտպանեցիք նախկին հանցավոր իշխանություններին, պաշտպանեցիք թալանը, կեղծիքը: Մի նեղսրտեք, երբ ասվում է, որ հիմա ընդդիմություն լինելը եկամտաբեր է: Ապացուցե՛ք հակառակը»: