Երևան`   +29 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Հիասթափված եմ, հեղափոխությունը ցանցային իր բնույթից նորից դարձավ բրգաձև». Տ. Պասկևիչյան

437
Չորեքշաբթի, 26 փետրվարի, 2020 թ., 00:05
«Հիասթափված եմ, հեղափոխությունը ցանցային իր բնույթից նորից դարձավ բրգաձև». Տ. Պասկևիչյան

Երևանում կառուցված դղյակներն ապօրինի են. Օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով Երևանի, մասնավորապես՝ Մոնումենտի դղյակներին, հայտարարեց, որ դրանք ապօրինի են կառուցված:

«Առաջին լրատվական»-ի եթերում լրագրող, հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանն, անդրադառնալով այս խնդրին, ասել է. «Ինչքան հիշում եմ, այդ դղյակների մասին անընդհատ գրում են: Այդ թեման անընդհատ շրջանառվել է, և այդ մասին այսօր պետք է ոչ թե հայտարարել, այլ ինչ-որ տարբերակ գտնել այդ հարցերը վերաքննարկելու: Բնականաբար, եթե կառուցված է մի դպրոցի չափ բնակելի տուն, անպայմանորեն բնակելի մեխանիզմների հետ է կապված… Անիմաստ մեծության տուն կառուցողների վրա պետք է դրվի անիմաստ մեծության հարկ: Պետք է պարզել՝ ինչ կոռուպցիոն գործարքներ են իրականացվել»:

Դիտարկմանը, թե արդարանում են, օրինակ, ասելով՝ մոսկվացի քեռիս է նվիրել, Պասկևիչյանը նշել է. «Պետությունը պետք է մտածի՝ ինչպես պետք է լուծի «կրուտիտների» հարցը: Այդ մարդիկ թող պետությունից գողացված ամբողջ գումարները վերադարձնեն ու ինչքան ուզում են, ապրեն այդ ամրոցներում: Բայց կա մյուս տարբերակը՝ երբ որ հստակեցվի, որ իսկապես գողություն է տեղի ունեցել, պետությունը կարող է ազգայնացնել այդ շինությունը և մաս մաս վաճառել կամ հատկացնել ինչ-որ մարդկանց՝ ասենք՝ արվեստագետներին… Մտահոգություն ունեմ՝ սա չլինի միայն հռչակված խոսք և անհետանա աղմուկի մեջ: Ուզում եմ, որ իշանությունը հետևողական լինի բոլոր հարցերում...: Տպավորություն ունեմ, որ իշխանությունը չունի կուրս, որի մեջ բոլոր խնդիրները հերթականությամբ կամ զուգահեռ կդասավորվեն և կսկսվեն լուծվել: Հիասթափված եմ՝ հեղափոխությունը ցանցային իր բնույթից նորից դարձավ բրգաձև»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: