«Կորոնավիրուսի տարածումը անծուխ պատերազմ է». Մհեր Սահակյան
«Առաջին լրատվական»-ի եթերում «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի ղեկավար Մհեր Սահակյանը նշել է, որ ներկայումս իրավիճակը Չինաստանում մտահոգիչ է. «Թե՛ մահացությունների թիվն է աճում, թե՛ վարակի սփռման աշխարհագրությունն է մեծանում։ Իհարկե, Չինաստանը մեծ երկիր է, ունի հնարավորություններ, և իր ամբողջ ռեսուրսները կենտրոնացրել է այս վարակի դեմն առնելու համար։ Համենայնդեպս, սա կատարվում է, բայց, քանի որ դեռևս այս հիվանդության պատվաստանյութը չի գտնվել, կարելի է ասել, որ Չինաստանը փորձում է ժամանակ շահել։ Մենք տեսնում ենք, որ Չինաստանում անծուխ պատերազմ է գնում»,- ասել է նա։ Սահակյանը նաև նշել է, որ հիվանդությունն ավելի շատ վտանգավոր է նորածինների և տարիքով մեծերի համար, որոնք ունեն նաև շնչառական խնդիրներ։ Երիտասարդներն ավելի շուտ են վերականգնվում։ «Կան նաև բուժման դեպքեր, բայց այստեղ մի զգուշություն էլ պետք է կիրառել․ ասում են՝ բուժվել են, բայց չինացիները նրանց դեռ պահում են կարանտինի մեջ, որպեսզի հասկանան՝ այս հիվանդությունը կրկնվելու հիմք ունի՞, թե՞ չէ»,- նշել է նա: Նրա խոսքով՝ Հայաստանում վիրուսի կանխարգելմանն ուղղված միջոցառումները դանդաղել են Իրանի հետ սահմանի փակման առումով: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |
Կորոնավիրուսի ժամանակ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է ավելի քան 263 միլիոն դրամ
128Երեկ, 19:18Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. «Ժողովուրդ»
13219.04.2024, 08:30«Հնարավոր չէ պարզել՝ այդ մարդու կիստա՞ն է, թե՞ քսերոքս արած «տիպային» կիստա»․ Փաշինյան (տեսանյութ)
34118.04.2024, 12:24Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
37418.04.2024, 09:06Մանրամասներ՝ երրորդ հարկից ընկած երեխայի առողջական վիճակից
58917.04.2024, 21:48Առողջապահության նախարարության շուրջ սկսված գործողությունների ֆոնին՝ Թորոսյանը նախարարի պաշտոնի համար ընկերոջ PR-ով է սկսել զբաղվել. «Ժողովուրդ»
64317.04.2024, 09:06