Երևան`   +16 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

Հաագայի դատարանը Ռուսաստանին պարտավորեցրել է 50 մլրդ դոլար վճարել ՅՈՒԿՕՍ-ի գործով

1873
Երեքշաբթի, 18 փետրվարի, 2020 թ., 16:20
Հաագայի դատարանը Ռուսաստանին պարտավորեցրել է 50 մլրդ դոլար վճարել ՅՈՒԿՕՍ-ի գործով

Հաագայի Վերաքննիչ դատարանը փետրվարի 18-ին բավարարել է ՅՈՒԿՕՍ նավթային ընկերության նախկին բաժնետերերի հայցը, որով Ռուսաստանը պարտավորվում է ընկերության նախկին բաժնետերերին 50 մլրդ դոլար վճարել որպես վնասի փոխհատուցում։ Ռուսական կողմը հայտարարել է, որ Մոսկվան բողոքարկելու է Նիդերլանդների Վերաքննիչ դատարանի կողմից կայացրած վճիռը:

Ինչպես ընդգծել են գերատեսչությունից, դատարանն անտեսել է այն փաստը, որ ՅՈՒԿՕՍ-ի նախկին բաժնետերերը «բարեխիղճ ներդրողներ չեն եղել»:
Դատարանը փաստել է, որ 2003 թվականին Մոսկվան գործադրել է հարկային ճնշումներ ընկերության վրա: Ավելի վաղ՝ 2014-ին միջազգային արբիտրաժային դատարանն արդեն իսկ բավարարել էր նավթային ընկերության նախկին բաժնետերերի հայցը, սակայն ռուսական կողմը բողոքարկել էր որոշումը Նիդերլանդների առաջին ատյանի դատարանում: