Վերահսկողություն չկա. մեկ ամսում բժշկական դիմակները 6 անգամ թանկացել են. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Կորոնավիրուսի և սուր շնչառական վարակների տարածման ակտիվ սեզոնին դեղատներում գրեթե անհնար է դիմակ գտնել, իսկ եղածներն էլ օր օրի թանկանում են։ Համեմատության համար նշենք, որ մոտ մեկ ամիս առաջ դեղատներում սովորական եռաշերտ դիմակը արժեր 25 դրամ, իսկ այսօր արժե 150-300 դրամ։ Մեր խմբագրություն ահազանգած հղի կինը, որի խոսքով՝ տանից դուրս գալիս օրվա մեջ իրեն հարկավոր է լինում 4-5 դիմակ, ասաց, որ նախ ստիպված է մի քանի դեղատուն մտնել, ապա վճարել անհամեմատ ավելի շատ գումար։ Տարօրինակ է՝ համաճարակի կամ նման վտանգի դեպքում տրամաբանությունը հուշում է, որ դիմակները պետք է ավելի հասանելի ու մատչելի լինեն, իսկ մեզ մոտ ճիշտ հակառակն է՝ դժգոհեց մեզ զանգահարած կինը։ Ի դեպ, մենք պարզեցինք նաև, որ այս օրերին որոշ մարդիկ դեղատներից մեծ քանակությամբ դիմակներ ու բժշկական ձեռնոցներ են գնում ու դրանք ավելի բարձր գնով վերավաճառում list.am-ում. բժշկական դիմակներն, օրինակ, վաճառվում են 300 դրամով։ Այսինքն՝ մեկ ամսում բժշկական դիմակները մոտ 6 անգամ թանկացել են, և որևէ վերահսկողություն չկա դա թույլ չտալու համար»։ Մանրամասները՝ թերթի համարում: |
#AstraZeneca-ն խոստովանել է, որ #COVID_19-ի դեմ իր պատվաստանյութը կարող է թրոմբոզ առաջացնել
72630.04.2024, 23:24Կիրանցում սև բերետավորները հարվածել են մի աղջկա գլխին, մյուսի՝ որովայնին
38727.04.2024, 00:30Կիրանցում բերետավորների հարձակումից հետո կանանց են տեղափոխում շտապօգնության մեքենայով (տեսանյութ)
17126.04.2024, 23:24Կորոնավիրուսի ժամանակ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է ավելի քան 263 միլիոն դրամ
17725.04.2024, 19:18Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. «Ժողովուրդ»
14019.04.2024, 08:30«Հնարավոր չէ պարզել՝ այդ մարդու կիստա՞ն է, թե՞ քսերոքս արած «տիպային» կիստա»․ Փաշինյան (տեսանյութ)
50018.04.2024, 12:24