Չինաստանի Ուհան քաղաքում ՀՀ 6 քաղաքացի կա. բոլորի հետ կապը պահպանված է. ԱՆ մասնագետները՝ կորոնավիրուսի մասին
Առողջապահության փոխնախարար Լենա Անուշյանը և ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանն այսօր լրագրողներին ներկայացրեցին նոր կորոնավիրուսով (2019-nCoV) պայմանավորված իրավիճակի, կանխարգելման դեմ ձեռնարկվող միջոցառումների համակարգումը: Նրանք նշեցին, որ, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ քննարկման արդյունքում որոշում է կայացվել հունվարի 26-ից արգելել Չինաստանից կենդանական ծագման մթերքների մուտքը Հայաստան: Լիանա Թորոսյանը տեղեկացրեց, որ այս պահին Չինաստանի Ուհան քաղաքում են գտնվում ՀՀ շուրջ 6 քաղաքացի՝ 3 ուսանող և պայմանագրային հիմունքներով 3 աշխատող: «Բոլորի հետ կապը պահպանված է և, ըստ իրենց ցանկության, ԱԳՆ-ն պատրաստ է համապատախան քայլեր ձեռնարկել: Նրանք տանից դուրս չեն գալիս, գանգատներ չունեն այս պահի դրությամբ, նաև սննդակարգին են հետևում»,- ասաց նա: Մասնագետի խոսքով՝ այս հիվանդությունը կարելի է նմանեցնել գրիպին: Ինչ վերաբերում է մահվան դեպքերին, դրանք գրանցվել են հատկապես այն մարդկանց շրջանում, ովքեր ունեն ուղեկցող հիվանդություններ: Վերջինը Չինաստան մեկնողներին խորհուրդ տվեց օգտագործել լավ եփված սնունդ, շշալցված ջուր, իհարկե՝ հորդորելով մոտակա երկու ամիսը սահմանափակել այցելություններն այդ երկիր: Լենա Անուշյանն էլ տեղեկացրեց, որ կորոնավիրուսը նոր հիվանդության տեսակ է և առաջին անգամ են դեպքերը գրանցվում: «Այս պահի դրությամբ, ԱՀԿ-ի տվյալներով, 4537 հաստատված դեպք է գրանցվել՝ 106 մահվան ելքով»,- ասաց նա՝ հավելելով, որ ՀՀ ԱՆ-ն միաժամանակ, տեղեկատվություն է վերցնում նաև այլ աղբյուրներից: Փոխնախարարը նշեց, որ բացի Չինաստանից, կորոնավիրոսի դեպքեր են գրանցվել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ճապոնիայում, Կորեայում, Թաիլանդում, Ավստրալիայում: Այս հիվանդության հիմնական դեպքերն սկսվել են Չինաստանի Ուհան քաղաքից: Վարակի փոխանցման պատճառ են եղել Ուհան քաղաքի շուկայում ծովամթերքի և կենդանիների վաճառքի կետերը, և չի բացառվում, որ վիրուսը վայրի կենդանիներից կամ ծովային կենդանիներից է փոխանցվել մարդուն:
Տեսանյութը՝ «Ազատության» |
Կորոնավիրուսի ժամանակ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է ավելի քան 263 միլիոն դրամ
128Երեկ, 19:18Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. «Ժողովուրդ»
13219.04.2024, 08:30«Հնարավոր չէ պարզել՝ այդ մարդու կիստա՞ն է, թե՞ քսերոքս արած «տիպային» կիստա»․ Փաշինյան (տեսանյութ)
34118.04.2024, 12:24Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
37418.04.2024, 09:06Մանրամասներ՝ երրորդ հարկից ընկած երեխայի առողջական վիճակից
58917.04.2024, 21:48Առողջապահության նախարարության շուրջ սկսված գործողությունների ֆոնին՝ Թորոսյանը նախարարի պաշտոնի համար ընկերոջ PR-ով է սկսել զբաղվել. «Ժողովուրդ»
64317.04.2024, 09:06