Երևան`   +20 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

«Այդ հիմնախնդիրը հասարակության լայն շերտերի ուշադրության կենտրոնում է». Լևոն Շիրինյան

342
Կիրակի, 26 հունվարի, 2020 թ., 03:10
«Այդ հիմնախնդիրը հասարակության լայն շերտերի ուշադրության կենտրոնում է». Լևոն Շիրինյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարչապետը Կապանում հիմնավորապես անդրադարձավ կրթական և բուհական համակարգում «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդման հարցերին: Հայտնի է, որ այդ հիմնախնդիրը հասարակության լայն շերտերի ուշադրության կենտրոնում է: Անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի լուծում կստանա առաջադրված հարցը, բուհական համակարգում լայն ընդգրկում և տարածում պետք է ունենա քաղաքագիտությունը՝ որպես գիտություն և արվեստ, քաղաքական հայագիտությունը և արմատական ճշգրտման կարիք ունեցող Հայաստանի քաղաքական պատմությունը: Հումանիտար ֆակուլտետներում ֆորմացիոն մարքսիստական տեսության սահմանափակմանը զուգահեռ, պետք է առաջ մղվի պատմության բացատրության մշակութային-քաղաքակրթական հայեցակարգը, որն էլ կազմելու է պատմության վերակազմության (ռեկոնստրուկցիա) հիմնական բովանդակությունը»: