«Ինտերպոլի» նախկին ղեկավարը դատապարտվեց 13,5 տարվա ազատազրկման
1524
Երեքշաբթի, 21 հունվարի, 2020 թ., 12:40
«Ինտերպոլի» նախկին ղեկավար, Չինաստանի հանրային անվտանգության նախարարի նախկին տեղակալ Մեն Հունվեյնը՝ Տյանցզին քաղաքի միջին ատյանի դատարանի վճռով դատապարտվեց 13․5 տարվա ազատազրկման։ Ավելի վաղ դատական նիստի ժամանակ նա ընդունել էր կաշառք վերցնելու համար իրեն առաջադրված մեղադրանքը։ Այս մասին հայտնել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը: Հայտնի է, որ ամբաստանյալը ցանկություն չի հայտնել բողոքարկել դատավճիռը: Նշվում է, որ Մեն Հունվեյը երկար տարիներ ծառայողական դիրքը չարաշահել է՝ հօգուտ իր անձնական և երրորդ անձանց շահերի, ստացել է թանկարժեք նվերներ և խոշոր գումար։ Հայտնի է, որ ստացված միջոցների ընդհանուր արժեքը կազմել է մոտ 2,1 մլն դոլար: |
«Ինչ-որ մի քայլիստ որոշել է մեր 1700-ամյա եկեղեցուն վարկաբեկել իր տխմար վերլուծություններով». Գագիկ Համբարյան
8702:18«Չքաղաքականացված Հովհաննես Դավթյանի էժան կերպարի մասին»․ Հենրիխ Դանիելյան
118Երեկ, 16:48ԱԺ-ում հայտարարությունների ժամ է․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
97Երեկ, 16:30Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության տրամադրումը
101Երեկ, 16:00«Վերջին պայմանավորվածությունն արդյունավետ է ընթանում»․ Բայրամով
175Երեկ, 15:54«Զուրաբիշվիլին երկրի դավաճան է»․ Կոբախիձե
223Երեկ, 15:48