Երևան`   +15 °C
Այսօր`   Շաբաթ, 04 մայիսի, 2024 թ.

Բայդենը ցուցմունք չի տալու իմպիչմենթի ընթացակարգի շրջանակում

2044
Շաբաթ, 28 դեկտեմբերի, 2019 թ., 11:40
Բայդենը ցուցմունք չի տալու իմպիչմենթի ընթացակարգի շրջանակում

ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հայտարարել է, որ չի ենթարկվի Սենատի հրահանգին՝ նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի ընթացակարգի շրջանակում, եթե նրան այդպիսի ցուցում տրվի: Բայդենն, ով Դեմոկրատական կուսակցության անունից կմասնակցի 2020 կայանալիք նախագահական ընտրություններին, այս մասին հայատարարել է The Des Moines Register-ին տված հարցազրույցում: Նախկին փոխնախագահը, պատասխանելով այս հարցին, բացատրել է, որ իր ցուցմունք տալու համաձայնությունը թույլ կտա Թրամփին շեղել հասարակության ուշադրությունն իմպիչմենթից:

Նրա կարծիքով՝ Սենատի կողմից «չափազանց կեղծավոր կլինի», եթե իրեն ցուցմունքի ծանուցում ուղարկեն: «Ես ընդհանրապես չեմ կարծում, որ դա տեղի ունենա»,- հավելել է Բայդենը: