Ադրբեջանը նշում է ղարաբաղյան կարգավորման առաջին կարմիր գիծը. փաստաթուղթ է հրապարակվել
Պաշտոնական Բաքուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ իր դիրքորոշումն է ներկայացրել ԵԱՀԿ նախարարների խորհրդի անդամներին, որը տեղի է ունենալու դեկտեմբերի 5-ին՝ Բրատիսլավայում, հայտնում է minval.az կայքը: Ավստրիայում, Սլովակիայում և Սլովենիայում Ադրբեջանի դեսպանատան կողմից Twitter-ում հրապարակվել է մի փաստաթուղթ, համաձայն որի Ադրբեջանը դեռևս հակված է լուծել հակամարտությունը քաղաքական միջոցներով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Ադրբեջանական կողմը նշում է, որ հավատարիմ է հակամարտության լուծման փուլային տարբերակին, որը հիմնված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի և ԵԱՀԿ որոշումների, մասնավորապես, 1994թ. Բուդապեշտի գագաթնաժողովի որոշման վրա: Փաստաթղթում մասնավորապես նշված է. «Հակամարտության կարգավորումը հնարավոր է կատարել միայն Հելսինկիի եզրափակիչ ակտում ամրագրված միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա՝ ամբողջությամբ հարգելով Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ դրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»: Ադրբեջանական կողմը նշել է, որ հակամարտության կարգավորման փուլային կարգավորման կողմնակից է, այն հիմնված է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի և ԵԱՀԿ որոշումների, մասնավորապես 1994թ. Բուդապեշտի գագաթնաժողովի ընդունած որոշման վրա: Ըստ փաստաթղթի՝ «առաջին քայլը պետք է լինի հայկական զինված ուժերի ամբողջական և անվերապահ դուրսբերումը Ղարաբաղի և «գրավյալ» այլ տարածքներից: Հաջորդ քայլը պետք է լինի Ադրբեջանի բնակչության վերադարձը, ինչպես նաև տարածաշրջանում հաղորդակցության վերսկսումը: Երրորդ փուլում պետք է որոշվի «Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի» կարգավիճակը՝ Ադրբեջանի կազմում՝ Ադրբեջանի Սահմանադրության և օրենսդրության համաձայն: Կարգավիճակի որոշումը պետք է տեղի ունենա հայ և ադրբեջանական համայնքների ամբողջական ու հավասար մասնակցության և Ադրբեջանի կառավարության հետ գործակցության պայմաններում՝ օրինական ու ժողովրդավարական գործընթացների շրջանակներում»,-ասված է հուշագրում: Փաստաթղթում արձանագրված է, որ Ադրբեջանը հակամարտության քաղաքական լուծում վերը նշված շրջանակներից դուրս չի տեսնում: |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24