Երևան`   +29 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Քաղաքապետի մամուլի խոսնակն արձագանքում է Գագիկ Ծառուկյանի հայտարարություններին

260
Չորեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2019 թ., 12:55
Քաղաքապետի մամուլի խոսնակն արձագանքում է Գագիկ Ծառուկյանի հայտարարություններին

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն արձագանքել է ԲՀԿ ղեկավար Գ. Ծառուկյանի հայտարարություններին: «Պարոն Ծառուկյանը հրաշալի հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքապետ Մարությանն իրեն թույլտվություն է տվել: Շնորհակալություն այս մասին խոսելու առիթ տալու համար: Խոսում ենք 2 փաստաթղթի մասին, դա նախագծման թույլտվությունն է ու շինթույլտվությունը: Եթե մատչելի լեզվով խոսենք, նախագծման թույլտվությունը դա քաղաքային իշխանության համաձայնությունն է, որ տվյալ վայրում կառուցվի տվյալ ծավալների շինություն, դրանից հետո կառուցապատողը կրկին դիմում է համայնքին՝ շինթույլտվություն ստանալու համար ու միայն դա ստանալու դեպքում կարող է սկսել շինաշխատանքները»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութը՝ «Ֆակտոր»-ի