Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

Վարդան Ղուկասյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին

1371
Հինգշաբթի, 14 նոյեմբերի, 2019 թ., 14:40
Վարդան Ղուկասյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը լրագրողների հետ ճեպազրույցում արձագանքել է ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Հայաստանի երկրորդ քաղաքի կեսը թալանել ա ու հիմա մտածի՝ կարա թպրտա՞. կտանք պատերով, կպառկցնենք ասֆալտին» աղմկահարույց ելույթին:

«Դահլիճում չեմ եղել, բայց լսել եմ ելույթը: Ցավում եմ, որ, ասենք, ինչ որ ես խոսել եմ, այդպիսի զայրույթ է առաջացրել հարգարժան վարչապետի մոտ: Ես սխալ բան չեմ ասել: Յուրաքանչյուր պատգամավոր իրավունք ունի կարծիք հայտնելու: Զգում եմ՝ ոնց որ կարծիքներ արտահայտելուն բռնանում են: Գյումրու կեսը թալանելու պահով, որ էդպիսի բան է ասում մեր հարգարժան վարչապետը, իմ աշխատած տարիներին ՀՀ ոչ մի կառույց մեզ պես մաքուր ու թափանցիկ չի աշխատել: Իր քաղաքական հենարան հանդիսացող մեծ եղբայր ՀՀՇ-ն է թալանել ժամանակին»,- ասել է Վ. Ղուկասյանը: Ինչ վերաբերում է «ասֆալտին պառկեցնել, պատերին ծեփելուն», պատգամավորը հայտարարել է. «Չեն զգո՞ւմ, որ էդպիսի մարդ չեմ, որ նման բաներից վախենամ, ես մի բանից եմ վախենում՝ ահեղ դատաստանից»:

Տեսանյութը՝ Armlur.am-ի