ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը հրաժարական է ներկայացրել
Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ հրաժարականի դիմում է ներկայացրել. «Հարգելի հայրենակիցներ, Այսօր ներկայացրել եմ հրաժարական՝ հետևյալ պատճառաբանությամբ. Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջև երդմանս համաձայն, բարձր պաշտոնը ստանձնելուց ի վեր նախաձեռնել և առաջնորդել եմ մի շարք ծրագրեր՝ միտված դատարանների արդյունավետության, թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանն ու միջազգային լավագույն չափանիշերին համապատասխանեցմանը։ Համոզված եմ, որ այդ ծրագրերի գործարկումն ու իրականացումը կբարձրացնի դատական իշխանության հանդեպ հանրային վստահությունը և կնպաստի Հայաստանի տնտեսական մրցակցային դաշտի ու ներդրումային միջավայրի գրավչության բարելավմանը։ Ցավոք, Բարձրագույն Դատական Խորհրդի, որպես անկախ սահմանադրական մարմնի, գործունեությունն այդպես էլ չի համապատասխանում դատական խորհուրդների միջազգային լավագույն փորձին։ Միաժամանակ, ես պարտավոր էի իմ կողմից իրականացվող ծրագրերը հասցնել տրամաբանական ավարտի և նպատակահարմար չէի գտնում ավելի վաղ հրաժարական ներկայացնել։ Վստահ եմ, որ դատական բարեփոխումները պետք է իրականացվեն հրատապ և արդյունավետ կարգով, ինչի մասին բազմիցս բարձրաձայնել եմ։ Վերոհիշյալի հաշվառմամբ, այսօր Բարձրագույն դատական խորհրդին ներկայացրել եմ հրաժարականի դիմում, հորդորելով լիազորություններիս դադարման հարցը քննարկել իմ բացակայությամբ»։ |
«Ինչ-որ մի քայլիստ որոշել է մեր 1700-ամյա եկեղեցուն վարկաբեկել իր տխմար վերլուծություններով». Գագիկ Համբարյան
8702:18«Չքաղաքականացված Հովհաննես Դավթյանի էժան կերպարի մասին»․ Հենրիխ Դանիելյան
118Երեկ, 16:48ԱԺ-ում հայտարարությունների ժամ է․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
97Երեկ, 16:30Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության տրամադրումը
101Երեկ, 16:00«Վերջին պայմանավորվածությունն արդյունավետ է ընթանում»․ Բայրամով
175Երեկ, 15:54«Զուրաբիշվիլին երկրի դավաճան է»․ Կոբախիձե
223Երեկ, 15:48