Երևան`   +29 °C
Այսօր`   Կիրակի, 28 ապրիլի, 2024 թ.

Էրդողանը հայտարարել է ալ-Բաղդադիի որդու ձերբակալման մասին

817
Հինգշաբթի, 07 նոյեմբերի, 2019 թ., 17:55
Էրդողանը հայտարարել է ալ-Բաղդադիի որդու ձերբակալման մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական անվտանգության ուժերը Սիրիայում ձերբակալել են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադի որդուն: Այդ մասին հայտնում է ТАСС գործակալությունը:

«ԴՆԹ թեստի արդյունքը հաստատել է, որ նա Ալ-Բաղդադիի երեխան է: Նրանք (խմբ.՝ Թուրքիայում ձերբակալված ալ-Բաղդադիի հարազատները) կմնան Թուրքիայում: Արդարադատության նախարարությունը կկայացնի անհրաժեշտ որոշումներ նրանց վերաբերյալ»,- հայտարարել է Էրդողանը:
Նա նաև հավելել է, որ ալ-Բաղդադի կինը, քույրը և նրա ամուսինը նույնպես ձերբակալվել են: