«Տարեցներին տրամադրվող պրոթեզներն այնքան անորակ են, որ դրանցով «ծամել չի լինում»». ԼՀԿ-ական պատգամավոր
«Եթե մենք ասում ենք, որ որոշակի մարդկանց համար բուժծառայությունն անվճար է, դրանք միշտ ունեն սահմանափակ ծավալ: Դրանք ունեն նկարագրություն, դեպքերի տեսակներ: Հնարավոր է, որ լինեն չհասկացվածություն թե մատուցողի, թե հիվանդի կողմից: Ժամանակ է պետք, որ այդ տարաձայնությունները հարթվեն»,- «Իմ քայլից» պատգամավոր Արփինե Դավոյանի հարցադրմանը նման պատասխան տվեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Պատգամավորն ասաց, որ մինչև 18 տարեկանների բուժօգնությունն անվճար է, սակայն դեպքեր են եղել, երբ ոմանցից վճարում է պահանջվել՝ այն հիմանվորմամբ, որ այդ հարցում բացառություններ կան: Ա. Թորոսյանը նշեց, որ իրենց խնդիրն է ֆինանսական համահարթեցման բերել 0-7 և 7-18 տարեկան երեխաների բուժծառայությունների մատուցումը: Սոցիալական ուղղվածության մեկ այլ հարց էլ բարձրացրեց «Լուսավոր Հայաստանից» Սրբուհի Գրիգորյանը: Նա նշեց, թե տարեցներին տրամադրվող պրոթեզներն այնքան անորակ են, որ դրանցով «ծամել չի լինում», և շահառուները ստիպված են լինում իրենց միջոցներով գնել: Ա. Թորոսյանը նկատեց. «Եթե դեպքեր ունեք՝ հասկանանք՝ ո՞ր բժշկական կենտրոնն է, որ անորակ պրոթեզներ է տալիս, իրենց հետ աշխատենք որակը բաձրացնենք, կամ՝ պետպատվերի պայմանագիր չկնքենք»,- խնդրի լուծման տարբերակները ներկայացրեց նախարարը: |
Կորոնավիրուսի ժամանակ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է ավելի քան 263 միլիոն դրամ
128Երեկ, 19:18Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. «Ժողովուրդ»
13219.04.2024, 08:30«Հնարավոր չէ պարզել՝ այդ մարդու կիստա՞ն է, թե՞ քսերոքս արած «տիպային» կիստա»․ Փաշինյան (տեսանյութ)
34118.04.2024, 12:24Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
37418.04.2024, 09:06Մանրամասներ՝ երրորդ հարկից ընկած երեխայի առողջական վիճակից
58917.04.2024, 21:48Առողջապահության նախարարության շուրջ սկսված գործողությունների ֆոնին՝ Թորոսյանը նախարարի պաշտոնի համար ընկերոջ PR-ով է սկսել զբաղվել. «Ժողովուրդ»
64317.04.2024, 09:06