Երևան`   +11 °C
Այսօր`   Կիրակի, 05 մայիսի, 2024 թ.

Ֆինլանդիան դադարեցնում է Թուրքիային զենքի վաճառքը

676
Հինգշաբթի, 10 հոկտեմբերի, 2019 թ., 17:50
Ֆինլանդիան դադարեցնում է Թուրքիային զենքի վաճառքը

Ֆինլանդիան դատապարտել է Թուրքիայի ռազմական հարձակումը Սիրիայի վրա և սառեցրել այդ երկրին զենք վաճառելու լիցենզիայի տրամադրումը: Այս մասին հոկտեմբերի 10-ին հաղորդել է Yle հեռուստառադիոընկերությունը:

Ֆինլանդիայի վարչապետ Անտի Ռիննեն հայտարարել է, որ Պետական խորհուրդը չի թողարկի Թուրքիային զենքի արտահանման նոր լիցենզիաները:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ Թուրքիայի գործողությունները բարդացնում են տարածաշրջանում արդեն իսկ ստեղծված ճգնաժամը:

«Մենք չափազանց մտահոգված ենք Սիրիայում հումանիտար իրավիճակով՝ Թուրքիայի ռազմական գործողությունների պատճառով»: