Երևան`   +20 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

Թեհրանում ռուսաստանցի լրագրողի են ձերբակալել՝ Իսրայելի հատուկ ծառայությունների հետ համագործակցության համար

830
Ուրբաթ, 04 հոկտեմբերի, 2019 թ., 16:25
Թեհրանում ռուսաստանցի լրագրողի են ձերբակալել՝ Իսրայելի հատուկ ծառայությունների հետ համագործակցության համար

Ռուսաստանցի լրագրող Յուլյա Յուզիկին ձերբակալել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի աշխատակիցները, երբ նա ժամանել է Թեհրան: Հոկտեմբերի 4-ին այս մասին գրել է մեկ այլ ռուս լրագրող Բորիս Վոյցեխովսկին: Յուզիկը Թեհրան է ժամանել հատուկ հրավերով: Նա հայտնել է, որ օդանավակայանում իրենից վերցրել են անձնագիրը՝ ասելով, թե կվերադարձնեն երկրից մեկնելիս: Այնուհետև հաջորդ օրը կոտրել են նրա սենյակի դուռը՝ տանելով անհայտ ուղղությամբ:

Այս շաբաթ կայանալու է լրագրողի դատը, նրան սպառնում է 10 տարվա ազատազրկում: Յուզիկը մեղադրվում է իսրայելական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ: