Երևան`   +12 °C
Այսօր`   Կիրակի, 05 մայիսի, 2024 թ.

Ռուսաստանն ու Թուրքիան բանակցություններ են վարում զենքի նոր մատակարարման վերաբերյալ

791
Երեքշաբթի, 17 սեպտեմբերի, 2019 թ., 11:30
Ռուսաստանն ու Թուրքիան բանակցություններ են վարում զենքի նոր մատակարարման վերաբերյալ

Մոսկվան և Անկարան նորագույն հեռանկարային սպառազինությունների հարցով բանակցություններ են վարում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հասան Ռուհանիի հետ եռակողմ հանդիպման ավարտին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։ ՌԴ նախագահը հիշեցրել է, որ Մոսկվան և Անկարան պայմանագիր են ստորագրել ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռք բերման մասին, իսկ ռուսական կողմը նախօրեին ավարտվել է մատակարարման երկրորդ փուլը: Ընդհանուր առմամբ, Պուտինը հաջող է համարում կողմերի համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում:
Ավելի վաղ, Էրդողանը Պուտինի հետ միասին այցելել էր МАКС-2019 ավիասրահ։ Թուրքիայի նախագահի խոսքերով, Անկարան հետաքրքրված է ռուսական Су-35-ով և Су-57-ով։