Վրաստանի բոլոր հիվանդանոցներում կգործեն նույն սակագները
Բուժական ծառայությունների համար նախատեսված սակագները, որոնք պետական ֆինանսավորում ունեն՝ երկրի համընդհանուր առողջապահական ծրագրի շրջանակներում, այսուհետ Վրաստանի բոլոր կլինիկաներում նույնն են լինելու: Այս մասին հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Եկատերինա Տիկարաձեն: Ըստ նրա՝ չնայած երկրում գործում է համընդհանուր առողջապահության ծրագիր, պացիենտների անձնական ծախսերը 20-22 տոկոսով գերազանցում են նրանց եկամուտը: Նախարարությունը որոշում է կայացրել փոխել մեխանիզմը: Նախատեսվում է բոլոր բուժհիմնարկներում հավասարեցնել այս ծրագրի շրջանակներում սակագները: Դեռևս պարզ չէ՝ երբ են կլինիկաներն անցնելու նոր մեխանիզմով ֆինանսավորման, փոխանցում է aliq.ge-ն: Վրաստանի բնակչության մի մասն օգտվում է մասնավոր ապահովագրությունից, իսկ մեծամասնությունը՝ համընդհանուր առողջապահության պետական ծրագրից: Ծրագիրը ներառում է վեց խումբ. (մինչև 5 տարեկան երեխաներ, ուսանողներ, թոշակառուներ, հատուկ կարողություններով անձինք, սոցիալապես անապահով անձինք), բարձր եկամուտ ունեցող անձինք, միջին եկամուտ ունեցող անձինք, դեռահասներ (6-18 տարեկան), ցածր եկամուտ ունեցող անձինք, ոչ կանոնավոր եկամուտ ունեցող անձինք: Ելնելով նշված խմբերից՝ պետությունը մասնակի կամ ամբողջությամբ իր վրա է վերցնում բուժման ծախսերը:
|
Կորոնավիրուսի ժամանակ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է ավելի քան 263 միլիոն դրամ
128Երեկ, 19:18Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. «Ժողովուրդ»
13219.04.2024, 08:30«Հնարավոր չէ պարզել՝ այդ մարդու կիստա՞ն է, թե՞ քսերոքս արած «տիպային» կիստա»․ Փաշինյան (տեսանյութ)
34118.04.2024, 12:24Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
37418.04.2024, 09:06Մանրամասներ՝ երրորդ հարկից ընկած երեխայի առողջական վիճակից
58917.04.2024, 21:48Առողջապահության նախարարության շուրջ սկսված գործողությունների ֆոնին՝ Թորոսյանը նախարարի պաշտոնի համար ընկերոջ PR-ով է սկսել զբաղվել. «Ժողովուրդ»
64317.04.2024, 09:06