Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Նոր տեղեկություններ՝ «Մալաթիա մոլ»-ում հրդեհի հետևանքով տուժածներից

386
Շաբաթ, 24 օգոստոսի, 2019 թ., 20:20
Նոր տեղեկություններ՝ «Մալաթիա մոլ»-ում հրդեհի հետևանքով տուժածներից

Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

««Աստղիկ» բժշկական կենտրոնում հրդեհի հետևանքով մինչ այս պահը տեղափոխվել է 7 տուժած, որոնցից 6-ը ստացել են առաջին բուժօգնություն և դուրս են գրվել։ Բժշկական կենտրոնում գտնվող 1 քաղաքացին նոր է տեղափոխվել հիվանդանոց։

Հրդեհի հետևանքով Հանրապետական հիվանդանոց տեղափոխված 2 քաղաքացիները ևս դուրս են գրվել»։