Երևան`   +11 °C
Այսօր`   Կիրակի, 05 մայիսի, 2024 թ.

ԱՄՆ Կոնգրեսն աջակցում է Մոսկվայի քաղաքային դումայի ընտրությունների ակցիայի մասնակիցներին

706
Երեքշաբթի, 13 օգոստոսի, 2019 թ., 15:45
ԱՄՆ Կոնգրեսն աջակցում է Մոսկվայի քաղաքային դումայի ընտրությունների ակցիայի մասնակիցներին

Ներկայացուցիչների պալատի դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Սթենի Հոյերը հայտարարել է, որ նրանք պաշտպանում են Մոսկվայում ընդդիմության ցույցերի մասնակիցներին: Հերթական ցույցը տեղի ունեցավ օգոստոսի 10-ին՝ ազատ ընտրությունների անցկացման կարգախոսով, որի մասնակիցները պահանջում էին թույլատրել ընդդիմության թեկնածուների գրանցումը, ովքեր մերժվել էին ընտրական հանձնաժողովների կողմից: Հոյերն այս հայտարարությունը տեղադրել է իր պաշտոնական կայքում:
«Ես համաձայն եմ ռուս ժողովրդի հետ և, մասնավորապես, ցուցարարների հետ, ովքեր ձգտում են ազատ և արդար ընտրությունների միջոցով վերականգնել իրենց երկրում ժողովրդավարությունը և ընտրելու իրավունք են փնտրում»,- հայտարարել է կոնգրեսականը:
Հոյերը հավելել է, որ Մոսկվայի զարգացումներին ուշադիր հետևում են ԱՄՆ Կոնգրեսում: