Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

ԱՆ մամուլի խոսնակը՝ Արսեն Թորոսյանի «ընկեր» DJ Վակցինայի պետբյուջեից օգտվելու մասին

405
Ուրբաթ, 12 հուլիսի, 2019 թ., 11:10
ԱՆ մամուլի խոսնակը՝ Արսեն Թորոսյանի «ընկեր» DJ Վակցինայի պետբյուջեից օգտվելու մասին

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անդրադառնալով «Ինչպես է Արսեն Թորոսյանի ընկեր DJ Վակցինան օգտվում պետական բյուջեից. 20 հազար դոլար նրա ընկերությանը» վերտառությամբ հրապարակմանը՝ տեղեկացնում ենք, որ.

  • Առողջապահության նախարարության կարիքների համար՝ հեռուստատեսային ծառայությունների ձեռքբերման նպատակով (գովազդային հոլովակի պատրաստում և հեռարձակում) «2019 թվականի ՀՀ պետական բյուջեի ծխելու դեմ պայաքարի ազգային ծրագրի» շրջանակներում իրականացվել է գնման գործընթաց՝ www.armeps.am էլեկտրոնային համակարգում՝ «ՀՀ ԱՆ ԳՀԾՁԲ-2019/21» ծածկագրով:
  • Գնման հայտ են ներկայացրել 3 կազմակերպություն: Արդյունքում՝ պայմանագիր է կնքվել «Ին Փրոգրեսս Փրոդքաշն» կազմակերպության հետ, քանի որ վերջինս ներկայացրել է ամենացածր գնային առաջարկը և համապատասխանել է հրավերով սահմանված պահանջներին:

Առաջարկում ենք նման «բացահայտումներից» առաջ տեղեկատվությունը ճշտել գերատեսչությունից»: