Երևան`   +17 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 08 մայիսի, 2024 թ.

Իրանը հրաժարվում է միջուկային պայմանավորվածություններից և անցնում ուրանի հարստացման նոր մակարդակի

858
Կիրակի, 07 հուլիսի, 2019 թ., 15:15
Իրանը հրաժարվում է միջուկային պայմանավորվածություններից և անցնում ուրանի հարստացման նոր մակարդակի

Չնայած միջազգային հանրության կողմից հնչած նախազգուշացումներին՝ Իրանն այլևս չի հետևելու Վիեննայի 2015 թվականի միջուկային համաձայնության սահմանափակումներին: Հուլիսի 7-ից Թեհրանն սկսում է ուրանը հարստացնել մինչև 3,67%, հայտարարել է երկրի կառավարության ներկայացուցիչը: Ալի Ռաբեյը հայտարարել է, որ այսօրվանից իրենք հարստացնելու են ուրանը՝ կախված իրենց երկրի պահանջներից: Ընդ որում, Իրանը պատրաստվում է փուլ առ փուլ հարստացնել ուրանը միչև 20%՝ այն բժշկական գիտահետազոտական ռեակտորում կիրառելու համար: Միայն այն դեպքում, երբ ԱՄՆ-ն կչեղարկի Իրանի նկատմամբ բոլոր պատժամիջոցները, Թեհրանը պատրաստ կլինի Վաշինգթոնի հետ միջուկային բանակցություններին: