Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Իմացեք, որ այսուհետ Հայաստանում առողջապահությունն առաջնահերթություն է». Արսեն Թորոսյան

825
Հինգշաբթի, 27 հունիսի, 2019 թ., 16:35
«Իմացեք, որ այսուհետ Հայաստանում առողջապահությունն առաջնահերթություն է». Արսեն Թորոսյան

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Կառավարության այսօրվա որոշումները «աննախադեպ» է որակել. «Անկախ Հայաստանի պատմության ընթացքում նման լայնածավալ բարեփոխումներ և նման ֆինանսական ներդրումներ առողջապահության ոլորտում երբևէ չեն եղել, հակառակը՝ միշտ առողջապահությունից վերցվել են այդ գումարները»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասել է Թորոսյանը:

12 միլիարդ դրամի հավելյալ ֆինանսական միջոցների տրամադրումից 9.5 միլարդ դրամը, Թորոսյանի խոսքով, օգտագործվելու է բժշկական ծառայությունների տրամադրման համար, իսկ 2.5 միլիարդը՝ կապիտալ ծախսերի:

«Հիմնական փոփոխությունը, որ տեղի է ունենալու, մեր քաղաքացիների սրտի վիրահատությունների և նորագույն թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող ծառայությունների ուղղությամբ է. դրա մեջ ներառվելու են առաջին և երկրորդ կարգի հաշմանդամները, ինչպես նաև՝ ժամկետային զինծառայողի, մարտական գործողությունների մասնակիցների, զոհված զինծառայողների ընտանիքների անդամները: Նրանք մոտավորապես լինելու են 500 հազար քաղաքացի...: Իմացեք, որ այսուհետ Հայաստանում առողջապահությունը առաջնահերթություն է և այդպես էլ պետք է լինի»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: