«Դատարանը կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերել մեր կողմի նկատմամբ»․ Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ոչ իրավաչափ է համարում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը։ Հիշեցնենք, որ դատարանը նրան պարտավորեցրել էր հրապարակավ ներողություն խնդրել Սերժ Սարգսյանի խնամի, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի» նախկին տնօրեն Արա Մինասյանից: «Մենք իրավական պրոցեսով շարունակելու ենք գործընթացը փաստաբանիս հետ՝ բողոքարկելով վճիռը բոլոր ատյաններում։ Համարում ենք, որ վճիռը իրավաչափ չէ և դատարանը կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերել մեր կողմի նկատմամբ՝ թույլ չտալով ներկայացնել այն բոլոր ապացույցները, որոնք դրված են եղել իմ խոսքերի հիմքում»,- «Ազատության» եթերում ասել է Թորոսյանը։ Անդրադառնալով ԲԿ-ում արձանագրված խատումներին՝ նախարարը նշել է․ «Այն, որ հիվանդանոցում եղել են խախտումներ, ես հաստատում եմ և ետ չեմ կանգնում իմ խոսքից։ Գնահատողական խոսքեր են եղել մի տնօրենի մասին (նկատի ունի Արա Մինասյանին-հեղ․), ով նման չարաշահումներ է թույլ տվել, ու մենք պարտավոր չենք սպասել դատարանի վճիռներին․ մենք ինքներս հիմա ստուգում ենք հիվանդանոցները և նրանց տուգանում ենք»,-ընդգծել է Արսեն Թորոսյանը։ |
Կորոնավիրուսի ժամանակ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է ավելի քան 263 միլիոն դրամ
128Երեկ, 19:18Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. «Ժողովուրդ»
13219.04.2024, 08:30«Հնարավոր չէ պարզել՝ այդ մարդու կիստա՞ն է, թե՞ քսերոքս արած «տիպային» կիստա»․ Փաշինյան (տեսանյութ)
34118.04.2024, 12:24Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
37418.04.2024, 09:06Մանրամասներ՝ երրորդ հարկից ընկած երեխայի առողջական վիճակից
58917.04.2024, 21:48Առողջապահության նախարարության շուրջ սկսված գործողությունների ֆոնին՝ Թորոսյանը նախարարի պաշտոնի համար ընկերոջ PR-ով է սկսել զբաղվել. «Ժողովուրդ»
64317.04.2024, 09:06