Ռուբեն Հայրապետյանի թիկնապահը մահացու վրաերթի է ենթարկել 33-ամյա տղամարդուն
Արցախի Հանրապետության ոստիկանությունը՝ մայիսի 23-ին՝ ժամը 14:45-ի սահմաններում, ՀՀ ք. Երևան քաղաքի բնակիչ, 1992թ. ծնված Հ. Ն-ն վարելով «LEXUS LX 470» մակնիշի ավտոմեքենան, Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհի 12-րդ կիլոմետրին վրաերթի է ենթարկել Ասկերանի շրջանի բնակիչ, 1986թ. ծնված Գ. Ս-ին այնուհետև շրջել ավտոմեքենան, ինչի հետևանքով Գ. Ս-ն տեղում մահացել է, իսկ վարորդ Հ. Ն-ն և ուղևորներ՝ ՀՀ ք. Երևան քաղաքի բնակիչներ՝ 1975թ. ծնված Հ. Ա-ը, 1975թ. ծնված Ս. Ս-ն և Մարտունի քաղաքի բնակիչ, 1990թ. ծնված Է. Ա-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն», որտեղ նույն օրը ժամը 16:10-ին Է. Ա-ն մահացել է: «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ մահացու վրաերթի ենթարկողը՝ 1992թ. ծնված Հ. Ն-ն, Ռուբեն Հայրապետյանի՝ Նեմեց Ռուբոյի, թիկնազորի անդամներից է: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողի ինքնությունը հայտնի է
121Երեկ, 21:48Բերքաբերում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
112Երեկ, 19:54Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են (տեսանյութ)
112Երեկ, 12:06Խցում հայտնաբերվել է ձերբակալվածի դին
13423.04.2024, 18:24Մալայզիայում ուղղաթիռների բախման հետևանքով կան զոհեր (տեսանյութ)
71623.04.2024, 09:48Կապանում 35-ամյա տղամարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա *** դին և թաղել իր այգում
14922.04.2024, 19:18