Սոցիալական աշխատակցի անվան տակ՝ մուտք է գործել բնակարաններ և գումարներ հափշտակել
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ավարտվել է ավազակային հարձակման դեպքի և բնակարանային գողությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 47-ամյա տղամարդուն: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019թ. հունվարի 17-ին տղամարդը, ներկայանալով իբրև սոցիալական ծառայության աշխատակից, խաբեությամբ ապօրինի մուտք է գործել Աբովյան քաղաքի՝ 1947թ. ծնված բնակչուհու բնակարան, որպես նպաստառու՝ վերջինիս անվճար գազի կաթսա տրամադրելու պատրվակով պահանջել նրա՝ նպաստառու հանդիսանալու հանգամանքը հիմնավորող փաստաթղթերը: Այդ ընթացքում օգտվելով 71-ամյա կնոջ բացակայությունից՝ տղամարդը փնտրել է ոսկյա զարդեր և գումար, սակայն ոչինչ չի գտել, բայց նկատել է կնոջ ձեռքի ոսկյա մատանին: Այն հափշտակելու դիտավորությամբ, կնոջ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ բյուրեղապակյա վազայով մի քանի անգամ հարվածել է վերջինիս գլխի շրջանին՝ պահանջելով ոսկյա մատանին: Կինը, վախեցած իր կյանքի և առողջության համար սպառնացող ոտնձգությունից, ձևացրել է, թե, իբր, ուշագնաց է եղել, որից հետո տղամարդը հանել է նրա ձեռքի ոսկյա մատանին և դիմել փախուստի: Քրեական գործով իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են նույն անձի կողմից կատարված բնակարանային գողությունների այլ դեպքեր ևս: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ վերջինս ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, այցելելով միայնակ բնակվող կենսաթոշակառուների բնակարաններ և ներկայանալով որպես սոցիալական ծառայության աշխատակից՝ խաբեությամբ ապօրինի մուտք է գործել վերջիններիս բնակարաններ և օգտվելով տանտիրուհիների անուշադրությունից՝ հափշտակել է գումարներ: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 47-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով, 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով (6 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18