Երևան`   +20 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 08 մայիսի, 2024 թ.

Պուտինը պատասխանել է Զելենսկիին

766
Երեքշաբթի, 30 ապրիլի, 2019 թ., 17:35
Պուտինը պատասխանել է Զելենսկիին

Վլադիմիր Պուտինն արձագանքել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ ռուսներին և ազատության համար պայքարողներին Ուկրաինայի անձնագրեր տրամադրելու պատրաստակամությանը՝ նշելով, որ ռուսներն ու ուկրաինացիները միայն կշահեն, եթե ընդհանուր քաղաքացիություն ունենան: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

Անցյալ շաբաթ Ռուսաստանի նախագահը ստորագրել է Ուկրաինայի Լուգանսկի և Դոնեցկի որոշ շրջանների բնակիչներին ռուսական անձնագրեր տրամադրելու պարզեցման մասին հրամանագիրը:

Շաբաթ Զելենսկին ֆեյսբուքյան իր էջում արձագանքել էր ռուսական կողմի որոշմանը. «Ռուսական իշխանություններին խորհուրդ չէի տա Ուկրաինայի քաղաքացիներին ռուսական անձնագրերով գայթակղելով՝ ժամանակ ծախսել»: Զելենսկին հավելել էր, որ շատ ուկրաինացիներ հազիվ թե ցանկանան դա օգտագործել:

Ի պատասխան Զելենսկու ֆեսբուքյան գրառմանը՝ Պուտինն ասել է. «Իսկապես այդպե՞ս է ասել: Շատ լավ է: Սրանից կարելի է ենթադրել, որ մենք համաձայնության կգանք, քանի որ շատ ընդհանրություններ ունենք»: