Երևան`   +17 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

Ուկրաինայի մարզերի ղեկավարները մեկը մյուսի հետևից հրաժարական են տալիս

836
Հինգշաբթի, 25 ապրիլի, 2019 թ., 14:05
Ուկրաինայի մարզերի ղեկավարները մեկը մյուսի հետևից հրաժարական են տալիս

Ուկրաինայում մեկը մյուսի հետևից հրաժարական են ներկայացնում մարզերի ղեկավարները: Նրանք չեն ցանկանում աշխատել Զելենսկիի հետ, հաղորդում է RT-ն: Արդեն հեռացել են Լվովի, Նիկոլաևի, Զակարպատի շրջանների ղեկավարներն ու Օդեսայի շրջանի ոստիկանության պետը: Զելենսկիի երդմնակալության արարողությունից հետո իր պաշտոնը թողնելու մասին է հայտնել նաև Տերնոպոլշինի շրջանի ղեկավարը:

Ըստ փորձագետների՝ Պորոշենկոյի հետ աշխատած պաշտոնյաները չսպասեցին, որ իրենց հեռացնենք, նրանք որոշեցին անձամբ հրաժարական ներկայացնել: Որոշ վերլուծաբաններ էլ պնդում են, որ Ուկրաինայի ներկայիս ղեկավարն այդ պաշտոններում կնշանակի իր համակիրներին, քանի որ առաջիկայում Գերագույն Ռադայի ընտրություններն են, իսկ մարզպետերը կարող են ստանալ մարզային բնակչության աջակցությունը:

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ավարտից երեք օր անց, Ուկրաինայի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ հրաժարական են տվել: Փորձագետները գտնում են, որ հրաժարականները շարունակվելու են: