Ստամբուլում իր աշխատանքն սկսեց աշխարհի ամենամեծ օդանավակայանը
![]() Ստամբուլի՝ Աթաթուրքի անվան օդանավակայանը, որը երկար տարիներ համարվում էր ամենամեծը երկրում, վերջնականապես դադարեցրեց իր գործունեությունը: Դրա վերջին թռիչքը ուղղություն վերցրեց դեպի Սինգապուր: Ստամբուլի եվրոպական հատվածում արդեն գործում է նոր օդանավակայան, որը ամենամեծն է աշխարհում: Այն բացվել է 2018 թվականի հոկտեմբերի 29-ին՝ Թուրքիայի Հանրապետության 95-ամյակի օրը: Նոր օդանավակայանը չի կրի Աթաթուրքի անունը, այն պարզապես կկոչվի Ստամբուլի միջազգային օդանավակայան: Դրա շինարարության վրա ծախսվել է ավելի քան 11 միլիարդ դոլար: Թուրքական իշխանությունները հույս ունեն, որ այն կդառնա աշխարհում ամենամեծն ուղևորահոսքի առումով՝ տարեկան սպասարկելով 150 միլիոն ուղևորի: 2028-ին նախատեսվում է ներդնել 6 թռիչքուղի, ու ուղևորահոսքը հասցնել 200 միլիոնի: Նոր օդանավակայանից առաջին պաշտոնական չվերթը մեկնել է դեպի երկրի մայրաքաղաք Անկարա: Գործարկումից առաջ հին օդանավակայանից 5 հազար բեռնատարներով 50 տոննա սարքավորում են տեղափոխել նոր օդանավակայան: Գործընթացը տևել է 12 ժամ, այդ ողջ ընթացքում 2 օդանավակայաններն էլ չեն աշխատել:
![]() ![]() ![]() |

«Նիկոլական Հայաստանում երեխան կարդում է Սասունցի Դավթի մասին, բայց նրան չեն ասում, թե ինչ է Սասունը, որտեղ է այն գտնվում». Արմեն Հովասափյան
8214:06
Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերջնական ցուցակները
9313:54
Գեղարքունիքի և Լոռու մարզերում ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, տանիքներ են վնասվել
6613:42
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է գործի՛». Նժդեհ Իսկանդարյան
10213:06
Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարձակում են իրականացրել ԴԺՀ-ի էներգետիկ օբյեկտների վրա
17312:25
«Հնարավոր է՝ ականատես ենք լինում միջազգային հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը». Վահան Բաբայան
11012:00



