Երևան`   +20 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ստանձնեց Ղազախստանի նախագահի պաշտոնակատարի լիազորությունները

1150
Չորեքշաբթի, 20 մարտի, 2019 թ., 10:50
Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ստանձնեց Ղազախստանի նախագահի պաշտոնակատարի լիազորությունները

Ղազախստանի խորհրդարանի վերին պալատի խոսնակ, 65-ամյա Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանդիսավոր երդմամբ ստանձնեց երկրի նախագահի պաշտոնակատարի լիազորությունները, հայտնում է РИА «Новости»-ն:

Ինչպես տեղեկացրել էինք, հետխորհրդային տարածքի ամենաերկարակյաց ղեկավար Նուրսուլթան Նազարբաևը երեկ հայտարարեց իր հրաժարականի մասին: