Երևան`   +29 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. կա վիրավոր

325
Երկուշաբթի, 18 մարտի, 2019 թ., 23:05
Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. կա վիրավոր

Այսօր՝ մարտի 18-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում բախվել են Ford մակնիշի 75 VM 555 համարանիշի, Opel Astra մակնիշի 35 ZC 903 համարանիշի, Toyota Camry մակնիշի 18 ԼA 888 համարանիշի և Mercedes մակնիշի 36 AN 528 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Վաղարշապատ բժշկական կենտրոն: Ավտոմեքենաներից 3-ը վերածվել են մետաղե ջարդոնի և, ըստ նախնական տեղեկությունների, ավտոմեքենաներից Toyota Camry-ն ու Mercedes-ը կայանված են եղել և բախումը տեղի է ունեցել Mercedes-ի և Ford-ի միջև: