Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Սաշիկը որ վերացել ա, հիմա իրանք են ասում՝ 50/50». արմավիրցիները փակել են ճանապարհը

1319
Չորեքշաբթի, 06 մարտի, 2019 թ., 14:15
«Սաշիկը որ վերացել ա, հիմա իրանք են ասում՝ 50/50». արմավիրցիները փակել են ճանապարհը

Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղի բնակիչները փակել են Էջմիածին-Մարգարա ճանապարհը։ Նրանք պահանջում են կառավարությունից ասֆալտապատել գյուղի ճանապարհները, տեղադրել արգելապատնեշներ: «Շտապօգնությունը մինչև գալիս, հասնում ա հիվանդին, հիվանդը մեռած ա: Ավտոները ջարդուփշուր են լինում էս փոսերից: Ամեն ընտրության մեզ խոստացել են բարեկարգել ու խաբել են: Մարզպետարանի ներկայացուցիչը մեզ ասում ա՝ փողի կեսը տվեք՝ բարեկարգենք, մենք որտեղի՞ց փող տանք: Սաշիկը որ վերացել ա, հիմա իրանք են ասում՝ 50/50»,- նշում են հավաքվածները: Նրանք պահանջում են, որ մարզպետը հանդիպի իրենց հետ:

Տեսանյութը՝ Shantnews-ի