Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Բագրատաշենի մաքսակետում մաքսային հսկողությունից թաքցված շուրջ 30 կգ դեղորայք է հայտնաբերվել

455
Շաբաթ, 02 մարտի, 2019 թ., 13:35
Բագրատաշենի մաքսակետում մաքսային հսկողությունից թաքցված շուրջ 30 կգ դեղորայք է հայտնաբերվել

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է.

«Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները Բագրատաշենի մաքսակետի մուտքի ուղեփակոցի մոտ հսկողության են ենթարկել Վրաստանից Հայաստան ժամանած՝ քաղաքացի Կ.Ա-ին պատկանող ավտոմեքենան: Մաքսային տեսազննման ընթացքում տրանսպորտային միջոցի դիմացի նստատեղի տակից հայտնաբերվել է 3.5կգ քաշով տարբեր դեղորայք: Կասկածելով, որ մեքենայում կարող են լինել մաքսային հսկողությունից թաքցված այլ ապրանքներ ևս, տրանսպորտային միջոցն ուղարկվել է խորը զննման անգար, որտեղ էլ փոխադրամիջոցի ետևի նստատեղի և գազի բալոնի միջև գտնվող հատվածից ևս մոտ 20 կգ դեղորայք է բացահայտվել: Հաջորդ փուլով՝ թաքստոցի վերածված մեքենան ավելի մանրակրկիտ զննության է ենթարկվել արդեն «Ռապիսկան» ռենտգեն սարքավորման միջոցով: Արդյունքում 6կգ դեղորայք էլ հայտնաբերվել է դիմացի նստատեղի մեջքի հենակի միջից: Այսպիսով, ավտոմեքենայի տարբեր թաքստոցներից հայտնաբերվել է 29.5 կգ ընդհանուր քաշով տարբեր դեղորայք:

Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ կազմվել է արձանագրություն, նյութերն ուղարկվել են ՊԵԿ համապատասխան ստորաբաժանում՝ հետագա ընթացքը որոշելու համար»:

Բագրատաշենի մաքսակետում մաքսային հսկողությունից թաքցված շուրջ 30 կգ դեղորայք է հայտնաբերվել