«Ռոսկոմնադզոր»-ը բռնաճնշումներ է սկսել հայկական լրատվամիջոցների դեմ. MAMUL.am, Azatutyun.am, Armtimes.com, Hetq.am կայքերն արգելափակվել են Ռուսաստանի տարածքում
![]() Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ «Ռոսկոմնադզոր»-ը նամակ էր ուղարկել MAMUL.am-ին՝ տեղեկացնելով, որ ռուսաստանաբնակ, ՀՀ ԱԳ նախկին նախարարի դիվանագիտական հիմունքներով խորհրդական, քրեական աշխարհում հայտնի Ռոբսոնը (Ռուբեն Թաթուլյան) դիմել է Ռուսաստանի դատարան, դատի տվել հայկական մի շարք լրատվամիջոցների, այդ թվում՝ MAMUL.am-ին և պահանջել արգելափակել դրանք Ռուսաստանի տարածքում: Ռուսաստանի դատարանը, անհասկանալի պայմաններում, որոշում է կայացրել, որ նշված անձի մասին հայկական լրատվամիջոցներում հրապարակված նյութերը խախտում են անձնական տվյալների գործածումը (համաձայն ռուսական օրենսդրության) և պահանջել հայկական մի շարք լրատվամիջոցներից հեռացնել նշված նյութը՝ մերժման դեպքում սպառնալով արգելափակել ոչ թե տվյալ նյութը, այլ լրատվամիջոց՝ Ռուսաստանի տարածքում: Հատկանշական է, որ լրատվամիջոցները չեն ստացել դատարանի որոշման պատճե, իսկ վճռի բովանդակությունն անհայտ է: Եվս մեկ ուշագրավ հանգամանք է այն, որ արգելափակված կայքերի ցանկում չկան ՀՀ նախկին իշխանությունների հետ ինչ որ կերպ կապակցված լրատվական կայքեր: Հիշեցնենք մեր ընթերցողին, որ անկախ «Ռոսկոմնադզոր»-ի կիրառած սահմանափակումների, MAMUL.am լրատվականը գործածում է մուտքի կոդավորված բազմաֆունկցիոնալ տեխնոլոգիաներ, որի շնորհիվ կայքը լիարժեք աշխատում է և կաշխատի ՌԴ ողջ տարածքում: |

«Նիկոլական Հայաստանում երեխան կարդում է Սասունցի Դավթի մասին, բայց նրան չեն ասում, թե ինչ է Սասունը, որտեղ է այն գտնվում». Արմեն Հովասափյան
8214:06
Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերջնական ցուցակները
9313:54
Գեղարքունիքի և Լոռու մարզերում ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, տանիքներ են վնասվել
6613:42
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է գործի՛». Նժդեհ Իսկանդարյան
10213:06
Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարձակում են իրականացրել ԴԺՀ-ի էներգետիկ օբյեկտների վրա
17312:25
«Հնարավոր է՝ ականատես ենք լինում միջազգային հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը». Վահան Բաբայան
11012:00
