Ֆրանսիայում «դեղին բաճկոնավորների» ցույցերի նոր ալիք է սկսվել
![]() Այսօր՝ հունվարի 19-ին, Ֆրանսիայում սկսվել է «դեղին բաճկոնավորների» հակակառավարական թվով 10-րդ բողոքի ակցիան, հաղորդում է РБК-ն՝ հղում անելով 20minutes.fr կայքին: Հաղորդվում է, որ ցուցարարները հավաքվել են Ֆրանսիայի մի քանի քաղաքներում, մասնավորապես՝ մայրաքաղաք Փարիզում: Փարիզում հասարակական կարգը պահպանելու համար 5 հազար իրավապահ է դուրս եկել փողոց: Ոստիկանները վերահսկում են կառավարության շենքն ու Ելիսեյան դաշտերի տարածքը: Այսօր նաև հայտնի է դարձել, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պաշտոնապես ազգային դեբատներ է սկսել: Նախագահը պետք է հանդիպի 600 քաղաքապետերի և պաշտոնյաների հետ: Հանդիպումը կկայանա ի Գրան-Բուրտերուլդ քաղաքում: «Դեղին բաճկոնավորների» ակտիվիստներն արդեն հայտարարել են այդ քաղաքում նախագահի այցի պատճառով ցույցերի անցկացման մասին: Հայտնի է նաև, որ անցած շաբաթ ցույցերի ընթացքում ձերբակալվածների թիվը կազմել է 240-ը: Բողոքի ակցիաների ընթացքում գրանցվել են նաև հարձակումներ լրագրողների վրա: Կայքը նշում է, որ Ֆրանսիայի կառավարությունը ցույցերում նշում է ռուսական պետական Russia Today (RT) հեռուստաալիքի դերը:
|

«Նիկոլական Հայաստանում երեխան կարդում է Սասունցի Դավթի մասին, բայց նրան չեն ասում, թե ինչ է Սասունը, որտեղ է այն գտնվում». Արմեն Հովասափյան
8214:06
Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերջնական ցուցակները
9313:54
Գեղարքունիքի և Լոռու մարզերում ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, տանիքներ են վնասվել
6613:42
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է գործի՛». Նժդեհ Իսկանդարյան
10213:06
Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարձակում են իրականացրել ԴԺՀ-ի էներգետիկ օբյեկտների վրա
17312:25
«Հնարավոր է՝ ականատես ենք լինում միջազգային հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը». Վահան Բաբայան
11012:00
