Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պատրաստվում են երրորդ դիմումը ներկայացնել ՄԻԵԴ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները երրորդ բողոքն են պատրաստվում ներկայացնել ՄԻԵԴ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։ Նա նշել է, որ գրավի միջնորդությունը չի քննվել, քանի որ առարկայազուրկ է դառնում որպես այդպիսին. «Եթե բավարարվեց կալանքի երկարացման միջնորդությունը, ապա այն իր մեջ ներառում է առանձին գրավի միջնորդություն և համապատասխանաբար առանձին գրավ քննարկելը դառնում է անիմաստ, եթե մերժեց ՀՔԾ միջնորդությունը գրավի միջնորդության քննարկումը մինչև ամսի քսանը, կլինի առարկայական»,- ասել է նա: Նա չի բացառել, որ ՄԻԵԴ ներկայացվելիք գանգատում կներառեն Եվրոպական կոնվենցիայի 18-րդ հոդվածով նախատեսված հիմքը։ Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում այսօր շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը։ |
«Հայաստանը ձախողել է, որովհետև անհրաժեշտ չափով հակաթուրքական չի եղել». Էդգար Էլբակյան
40Երեկ, 23:48Մոսկվան Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ հետախուզում է հայտարարել (լուսանկար)
167Երեկ, 19:30«Արդյունավետ կլինի՝ մյուս քաղաքներից ու գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երևան»․ Ստեփան Դանիելյան
80Երեկ, 16:30ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է ներկայացվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար
174Երեկ, 13:48ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության․ ՌԴ ԱԳՆ
166Երեկ, 13:36ԱՄՆ-ն կարող է ևս 50 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինային․ #Bloomberg
252Երեկ, 11:36