Երևան`   +11 °C
Այսօր`   Երկուշաբթի, 23 նոյեմբերի, 2026 թ.

Առնետի սատկած ձագեր՝ յոգուրտի մեջ

2336
Հինգշաբթի, 27 դեկտեմբերի, 2018 թ., 01:10
Առնետի սատկած ձագեր՝ յոգուրտի մեջ

Լիբանանի բնակչուհի Անդրան ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է յոգուրտի լուսանկար՝ առնետի ձագերով: Յոգուրտը տեղի խանութից գնել է նրա սկեսուրը: Յոգուրտը դառնահամ է եղել ու երբ տուփի պարունակությունը թափել են այլ տարայի մեջ, նկատել են առնետի 2 սատկած ձագ: «Այո, այո, հենց առնետի, և ոչ թե մկան: Այսպիսի սուրբծննդյան հրաշքը, սակայն, մեր սրտով չէր, այլևս մեր տանը յոգուրտը ողջունելի չէ»,- գրել է Անդրան: